"Անի Սենթրալ Ին" հյուրանոցը գտնվում է Հանրապետության հրապարակից եւ Ազգային պատկերասրահից ընդամենը 1 կմ հեռավորության վրա: Այստեղ հյուրերը կարժանանան իրական հայկական հյուրընկալության եւ սիրալիր ու բարձրակարգ սպասարկման: Սենյակները հագեցած են անհրաժեշտ բոլոր հարմարություններով` օդափոխիչ, Wi-Fi Internet, հեռուստացույց, մինիբար եւ հեռախոս:
"Անի Գրանդ" հյուրանոցը գտնվում է Երեւանի կենտրոնում՝ Հանրապետության Հրապարակից ~ 5 րոպե ոտքով հեռավորության վրա: Բարի, արեւելյան շոգեբաղնիքի, փակ լողավազանի ծառայություններով հագեցած այս 4-աստղանի հյուրանոցն առաջարկում է օդափոխիչով, առանձին սանհանգույցով, ինչպես նաեւ հարթ էկրանով հեռուստացույցով սենյակներ: Ձեր տրամադրության տակ են շուրջօրյա ընդունարանը եւ սենյակների սպասարկումը: Ամեն առավոտ "Անի Գրանդ" հյուրանոցում մատուցվում է նախաճաշ՝ շվեդական սեղանի տարբերակով:
"Անի Պլազա" հյուրանոցն առաջարկում է հարմարավետ համարներ, որոնցից շատերը դիմահայաց են Երեւանի համայնապատկերին ու Արարատ լեռանը: Հյուրանոցում գործում է սպորտային համալիրը, որն առաջարկում է անհրաժեշտ պարագաներով ապահովված մարզասրահ, շոգեբաղնիք եւ լողավազան: Սպորտային համալիրի ծառայությունները միշտ հյուրերի տրամադրության տակ են գտնվում:
Սպորտային, առողջարարական եւ զվարճալիքների մի հիանալի կոմպլեքս՝ "Ակվատեկ" համալիրը առանձնանում է մատուցվող ծառայությունների թե բազմազանությամբ, թե որակով եւ թե բացառիկությամբ: Համալիրն իր մեջ ներառում է փակ ջրաշխարհ սպորտային լողավազանով, ֆիտնես ակումբ, արեւելյան բաղնիք, ՍՊԱ կենտրոն, որը համալրված է հիգիենիկ, դեկորատիվ եւ բուժման ծառայությունների լայն համակարգով: Հյուրանոցն առաջարկում է hարմարավետ կահավորված սենյակներ՝ ապահովված օդափոխիչներով եւ ինտերնետ կապով:
"Արարատ" հյուրանոցը գտնվում է Գրիգոր Լուսավորիչ փողոցում` շրջապատված կանաչ այգիներով, թատրոններով, Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Իտալիայի դեսպանատներով: Քաղաքի բիզնես եւ ժամանցային կենտրոններիցընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա է գտնվում հյուրանոցը: Հյուրերի տրամադրության տակ ենսաունան, լողավազանը, ֆիտնես կենտրոնը, ինչպես նաեւ հրաշալի ձմեռային այգին: Հյուրանոցի տարածքում կա ռեստորան, բար, ինչպես նաեւ անվճար Wi-Fi ինտերնետ կապ:
Երեւանի կենտրոնում գտնվող "Արմենիա Մարիոտ" հյուրանոցը կազմում է ճարտարապետական այն համակառույցի մի մասը, որը եզերում է Հանրապետության Հրապարակը: Հյուրանոցը քաղաքի մշակութային եւ բիզնես կենտրոնում է: Անկախ ձեր ճանապարհորդության նպատակից` "Արմենիա Մարիոտ" հյուրանոցը իր լավագույն աջակցությունը կցուցաբերի` ձեր այցելությունը հաջողակ դարձնելու համար:
Հյուրանոցն առաջարկում է հարմարավետ եւ բարձրակարգ համարներ: Յուրաքանչյուր համար ապահովված է օդափոխիչով, բազմալիք արբանյակային հեռուստացույցով, հեռախոսով, սենյակային ծառայությամբ:
"Բասս Բուտիկ հյուրանոցն" առաջարկում է տարբեր կատեգորիաների հարմարավետ սենյակներ ժամանակակից կահավորանքով եւ հարդարանքով: Այն գտնվում է Այգեձոր թաղամասում, կենտրոնից ~5-7 րոպե մեքենայով հեռավորության վրա: Բարձրակարգ սպասարկումը, հոգատար անձնակազմը եւ ջերմ մթնոլորտը կդարձնեն Ձեր հանգիստն անմոռանալի:
Էլեգանտ եւ հարմարավետ այս հյուրանոցը գտնվում է մոտ Հանրապետության Հրապարակին եւ տեղակայված է մեքենայով մի քանի րոպե հեռավորության վրա օդանավակայանից: Հանգիստ մթնոլորտն ու հյուրընկալության ոգին տիրում են հյուրանոցի յուրաքանչյուր անկյունում: Հյուրանոցի ամբողջ տարածքում տրամադրվում է անվճար ինտերնետ կապ: Կարիբյան լողավազանը, առողջարանային եւ ֆիտնես կենտրոնը, ինչպես նաեւ շոգեբաղնիքը կստեղծեն բոլոր նախադրյալները Ձեր անհոգ հանգստի համար:
"Բուլվար" հյուրանոցը գտնվում է Հանրապետության Հրապարակից 10 րոպե ոտքով հեռավորության վրա։ Չծխողների համար նախատեսված այս հյուրանոցի յուրաքանչյուր սենյակն ապահովված է օդափոխիչով, հարթ էկրանով հեռուստացույցով, ինչպես նաեւ Wi-Fi Ինտերնետով։ Հյուրերը կարող են վայելել մեկ գավաթ թեյ՝ զմայլվելով այգու կամ քաղաքի տեսարաններով։ Հյուրանոցի որոշ սենյակներ նաեւ ունեն պատշգամբ։
"Կասկադ" հյուրանոցն առաջարկում է հարմարավետ սենյակներ հյուրերի համար: Շնորհիվ ջերմ եւ ընկերական մթնոլորտի դուք կզգաք Ձեզ ինչպես տանը: Հյուրանոցը գտնվում է Կասկադից ոչ հեռու, քաղաքի աղմուկից հեռու գողտրիկ մի վայրում: Համարները ունեն գեղեցիկ տեսարան դեպի քաղաքի կենտրոն:
"Սիթի" հյուրանոցի հարմար դիրքը թույլ կտա հյուրերին զգալ քաղաքի իրական մթնոլորտը: Հյուրանոցից Օպերա կարելի է հասնել ընդամենը 5 րոպե քայլելով: Ամբողջովին կահավորված եւ հարդարված սենյակներում առկա էարբանյակային ալիքներով հեռուստացույց, սառնարան, օդափոխիչ, անվճար Wi-Fi Ինտերնետ:
"Սիթի Սենթր" հյուրանոցը գտնվում է Հանրապետության Հրապարակից 7 րոպե հեռավորության վրա: Հյուրանոցում Ձեր տրամադրության տակ է ռեստորանն ու բարը: Սենյակներում առկա են բոլոր անհրաժեշտ հարմարությունները` օդափոխիչ, Wi-Fi Ինտերնետ, արբանյակային ալիքներով հեռուստացույց, ինչպես նաեւ սառնարան:
"Քրոս Ռեզորթ Երեւան" հյուրանոցը առանձնանում է հարմարավետությամբ, հաճելի մթնոլորտով եւ ցածր գներով: Հյուրանոցն ունի տարբեր կատեգորիաների սենյակներ` հարմար ցանկացած պահանջի եւ բյուջեի համար: "Քրոս" սպորտային համալիրը գտնվում է հյուրանոցին մոտ եւ առաջարկում է առողջարանային ու սպորտային ծառայություններ:
"Դայմոնդ" հյուրանոցը գտնվում է քաղաքի կենտրոնում, Հանրապետության Հրապարակից ոչ հեռու: Այն առաջարկում է բոլոր անհրաժեշտ պարագաներով հարմարավետ սենյակներ հաճելի հանգստի համար: Այն առաջարկում է նաեւ ռեստորան, բար, անվճար Wi-Fi ինտերնետ ողջ հյուրանոցի տարածքում, տեխնիկապես հագեցած բիզնես-կենտրոն, ինչպես նաեւ կոնֆերանս-սրահ:
"ԴաբլԹրի բայ Հիլթոն" հյուրանոցը գտնվում է անգլիական պարկից ~3 րոպե ոտքով հեռավորության վրա: Այն առաջարկում է հարմարավետ սենյակներ հյուրերի հաճելի հանգստի համար: Սենյակներն ունեն օդափոխիչ, մինիբար, հարթ էկրանով արբանյակային հեռուստացույց: Հյուրերին տրամադրվում է մազերի հարդարիչ, լոգարանի պարագաներ:Հյուրանոցում կան կոնֆերանս սրահներ, ռեստորան, բար, ավտոկայանատեղի, անվճար Wi-Fi Ինտերնետ:
"Էլիզիում Գելերի" բուտիկ հյուրանոցը գտնվում է Երեւանի կենտրոնում եւ ունի փոքր, բայց հարմարավետ սենյակներ չծխողների համար: Հյուրընկալ եւ քաղաքավարի անձնակազմը միշտ պատրաստ է հյուրերի այցը դարձնել հիշարժան:
Գտնվելով բիզնես-կենտրոններին եւ դեսպանատներին շատ մոտ` "Եվրոպա" հյուրանոցը կարող է լավագույն ընտրությունը լինել այն անձանց համար, ովքեր որոշել են այցելել Հայաստան ինչպես գործնական, այնպես էլ տուրիստական նպատակներով: Հյուրանոցը հայտնի է իր փարիզյան ճարտարապետական ոճով եւ այն ձեռք է բերել միջազգային ճանաչում` իբրեւ առաջին բուտիկ հյուրանոց Երեւանում, որտեղ ընկերասեր, բազմաթիվ լեզուներին տիրապետող անձնակազմը տրամադրում է բարձրակարգ ծառայություններ: Կաբելային հեռուստատեսությունը, երկու ուղիղ հեռախոսակապերը, ինտերնետը հասանելի են բոլոր համարներում:
"Ընտանեկան" հյուրանոցն առաջարկում է 12 հարմարավետ սենյակ` անհրաժեշտ խոհանոցային պարագաներով, Ձեր եւ Ձեր ընտանիքի հաճելի հանգստի համար: Հյուրանոցն ունի նաեւ սրճարան, որտեղ անհրաժեշտության դեպքում հնարավոր է պատվիրել նախաճաշ: Գտնվելով Երեւանի պատմական կենտրոնում` Հանրապետության Հրապարակին մոտ, Դուք կարող եք վայելել Ձեր հանգիստը` միաժամանակ զերծ մնալով քաղաքի աղմուկից:
"Գրանդ հոթել Երեւան" հյուրանոցը հայտնի է իր սպա կենտրոնով, բացօթյա լողավազանով, իտալական ռեստորանով, որտեղից բացվում է տեսարան դեպի Շառլ Ազնավուրի Հրապարակ: Հյուրանոցի էլեգանտ եւ հարմարավետ համարներն ապահովված են հյուրերի հանգստի համար անհրաժեշտ բոլոր պարագաներով: Հյուրանոցի հմուտ աշխատակազմը պատրաստակամ է օգտակար լինել Ձեզ բազմաթիվ հանդիպումների, կոնֆերանսների կազմակերպման մեջ: Դաշնամուրի, սաքսոֆոնի եւ տավիղի մեղեդիները դարձնում են հյուրանոցում անցկացրած երեկոներն անմոռանալի:
"Ավանդական Երեւան" հյուրանոցային համալիրը գտնվում է Երեւանի փոքր կենտրոնում: Մտերմիկ միջավայրը եւ սիրալիր անձնակազմը կպարգեւեն ջերմ հիշողություններ այս հյուրանոցում անցկացրած օրերի մասին: Համեղ ուտեստներով բարը եւ ռեստորանը կստեղծեն լավագույն նախադրյալները ընկերների հետ ժամանցի համար:
Տեղակայված լինելով Հանրապետության Հրապարակից 1 կմ հեռավորության վրա՝ "Holiday Inn Express Yerevan" հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է հարմարավետ եւ լավ կահավորված սենյակներ: Հյուրանոցի բոլոր սենյակների հատակը պատված է գորգով, ինչպես նաեւ դրանցում առկա է գրասեղան եւ հարթ էկրանով հեռուստացույց՝ արբանյակային ալիքներով: Սենյակները հագեցած են էլեկտրական թեյնիկով եւ փոքր սառնարանով: Նախաճաշն այստեղ մատուցվում է կոնտինենտալ տարբերակով:
Նորովի վերակառուցված "Հրազդան" հյուրանոցը առաջարկում է հարմարավետ համարներ, որոնք համապատասխանում են թե գործարար անձանց եւ թե հանգստացողների պահանջներին: Այն տեղակայված է Հրազդան գետի կիրճում` հանգիստ ու գեղատեսիլ մի վայրում: Սենյակներից բացվում է անմոռանալի տեսարան դեպի Արարատ լեռը: Ամռանը հյուրերը կարող են վայելել բացօթյա լողավազանը:
"Հայաթ Փլեյս Երեւան" հյուրանոցը գտնվում է քաղաքի կենտրոնում` ոչ հեռու Հանրապետության Հրապարակից : Նորագույն տեխնոլոգիաներով եւ հարմարություններով համալրված ընդարձակ սենյակները կբավարարեն բոլոր հյուրերի պահանջները: Տաք երանգներով սենյակները ձեւավորված են ժամանակակից ոճով: Հյուրանոցի հյուրընկալ անձնակազմը կանի հնարավորինս ամեն ինչ բարձրակարգ ծառայություն մատուցելու համար:
Գները ներառում են նախաճաշի արժեքը եւ ԱԱՀ: Քինգ, Երկտեղանոց եւ Ընդարձակ քինգ սենյակների դեպքում 2-րդ անձի համար կպահանջվի լրացուցիչ 6000 դրամ: Հնարավոր են հատուկ գներ` կախված մարդկանց կամ գիշերների քանակից:
Գտնվելով Հայաստանի մայրաքաղաքի սրտում` "Իբիս Երեւան Սենթր" հյուրանոցը մոտ է Օպերային, Հանրապետության Հրապարակին, Մատենադարանին եւ Կասկադ համալիրին։ Ժամանակակից սենյակները օդափոխվում են, եւ դրանցում առկա է հարթ էկրանով հեռուստացույց։ Այսպիսով, դրանք շատ հարմար են թե՛ գործնական, թե՛ ընտանեկան ճամփորդության ընթացքում լիցքաթափվելու համար։ Հյուրերը կարող են օգտվել Իբիս ռեստորանից, շաբաթը 7 օր 24 ժամ աշխատող բարից, անվճար Wi-Fi ինտերնետից, ինչպես նաեւ քաղաքի կենտրոնում գտնվող հարմարավետ կայանատեղից։
"Իմպերիալ Փելես" հյուրանոցն առաջարկում է տարբեր տեսակի սենյակներ, որոնք ունեն գեղեցիկ տեսարան դեպի Արարատ լեռը եւ "Մայր Հայաստան" հուշարձանը: Հյուրերը կարող են իրենց հանգիստը վայելել այս գեղեցիկ եւ հարմարավետ հյուրանոցում, որը գտնվում է Երեւանի սրտում` մոտ Մատենադարանին եւ Օպերային:
"Կանտար" հյուրանոցը տեղակայված է Երեւանի պատմական հատվածներից մեկում՝ Հանրապետության Հրապարակից մոտ 1 րոպե հեռավորության վրա: Հյուրանոցի կառույցը հնի ու նորի համադրություն է: Ամեն սենյակ ապահովված է հեռուստացույցով, օդակարգավորիչ համակարգով եւ բոլոր անհրաժեշտ հարմարություններն ունեցող լոգասենյակով: Հյուրանոցում առաջարկվող մյուս հարմարությունները ներառում են ընդհանուր հյուրասենյակ, խաղասենյակ եւ շուրջօրյա ընդունարան: Այստեղ առաջարկվում է նաեւ անվճար կայանատեղի:
"Լիմաժ Արտ" հյուրանոցը գտնվում է քաղաքի կենտրոնում “Վերնիսաժի” հարեւանությամբ, Հանրապետության Հրապարակից ընդամենը 500 մետր հեռավորության վրա։ Հայ հայտնի նկարիչների նկարներով ձեւավորված "Լիմաժ Արտ" հյուրանոցը ունի գրասեղանով եւ զգեստապահարանով կահավորված սենյակներ։ Հյուրանոցի բոլոր սենյակները ունեն առանձին սանհանգույց, օդափոխիչ եւ անվճար Wi-Fi Ինտերնետ։
"Մեսսիե 53" հյուրանոցը գտնվում է Երեւանի կենտրոնում, Հանրապետության Հրապարակից ~5 րոպե հեռավորության վրա: Հյուրանոցի յուրաքանչյուր մասնիկ ՝ եւ՛ սպասարկումը, եւ՛ ձեւավորումը, եւ՛ մթնոլորտը, համապատասխանում է ժամանակակից կյանքի ռիթմին։ Հյուրերը կարող են օգտվել ֆիտնես կենտրոնի, փոքր փակ լողավազանի եւ սպա կենտրոնի ծառայություններից անվճար։ Հյուրերը կարող են ճաշել ռեստորանում կամ պատվիրել խմիչք բարում։
Գտնվելով քաղաքի կենտրոնում` "Մետրոպոլ" հյուրանոցը կարող է բավարարել ամենախստապահանջ հյուրերի ակնկալիքները: Հյուրանոցից բացվում է տեսարան դեպի գեղատեսիլ Արարատ լեռը եւ Հրազդան գետի հիասքանչ կիրճը: Ընդարձակ եւ յուրահատուկ ոճով համարներն, ինչպես նաեւ հյուրանոցի հյուրընկալ անձնակազմը կստեղծեն բոլոր անհրաժեշտ պայմանները լիարժեք հանգստի եւ արդյունավետ աշխատանքի համար: Հյուրանոցն առաջարկում է մի շարք ծառայություններ, ինչպիսիք են` մարզադահլիճը, լողավազանը, շոգեբաղնիքը եւ ռեստորանը:
"Մինոթել Բարսամ Սուիտ" հյուրանոցը գտնվում է Երեւանի կենտրոնում` մոտ Հանրապետության Հրապարակին: Այն առաջարկում է թարմ վերանորոգված եւ բոլոր անհրաժեշտ պարագաներով հագեցած սենյակներ
Այս մշակութային եւ բիզնես կենտրոնը գտնվում է Երեւանի սրտում, քաղաքապետարանի դիմաց՝ շրջապատված այգիներով, թատրոններով, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Իտալիայի դեսպանատներով: Բացի դասական ոճով կահավորված ընդարձակ հյուրանոցային համարներից՝ օդափոխիչներով եւ ինտերնետին միանալու հնարավորությունով, կենտրոնը առաջարկում է խորհրդակցությունների դահլիճ՝ համալրված ժամանակակից սարքավորումներով, կոնգրեսի դահլիճ, գրադարան եւ այլ ծառայություններ:
"Մուլտի Գրանդ" հյուրանոցը շքեղ հյուրանոց է, որը գտնվում է Երեւան-Աբովյան մաղրուղու վրա։ Հյուրանոցն առաջարկում է ցանկացած հարմարություն հատուկ նախագծված սենյակներում կամ հարմարավետ առանձնատներում Ձեր հանգիստը հաճելի դարձնելու համար։ Տարածքում առկա են բաց եւ փակ լողավազաններ, մարզասրահ, շոգեբաղնիք, հիդրոմերսող վաննա, սպա կենտրոն։ Հյուրերը կարող են ճաշել կամ հյուրանոցի ռեստորաններում, որոնք առաջարկում են կոնտինենտալ խոհանոց եւ դիետիկ ճաշացանկ, կամ ընթրել հենց սենյակներում։ Երեխաները կարող են խաղալ խաղահրապարակում կամ մանկական ակումբում։
"Նաիրի" հյուրանոցը գտնվում է Երեւանի պատմական շրջաններից մեկում՝ Նորք Մարաշում՝ քաղաքի գործարար կենտրոնից ոչ հեռու: Բոլոր սենյակները կահավորված են էլեգանտ ոճով: Սենյակների պատուհաններից բացվում է հիասքանչ տեսարան դեպի քաղաքը: Կոնֆերանսների դահլիճը՝ հագեցած անհրաժեշտ տեխնիկայով, վիդեո-էկրանով, բար-ռեստորանում ճաշկերույթներ եւ սուրճի ընդմիջում անցկացնելու համար հարմարավետ պայմանները, միջոցառումները սպասարկելու համար որակավորված անձնակազմը կստեղծեն բոլոր անհրաժեշտ պայմանները կոնֆերանսներ կազմակերպելու համար:
Երեւանի կենտրոնում գտնվող "Նացիոնալ" հյուրանոցն առաջարկում է հարմարավետ սենյակներ հյուրերի հանգստի համար: Հյուրանոցն ունի նաեւ փակ լողավազան, շոգեբաղնիք, արեւելյան բաղնիք եւ մարզասրահ: Անձնակազմի բարեհամբույր վերաբերմունքը եւ բարձրակարգ սենյակները կգոհացնեն նույնիսկ ամենապահանջկոտ հյուրերին:
"Նորք" հյուրանոցը գտնվում է Երեւանում, Հանրապետության Հրապարակից ~2,3 կմ հեռավորության վրա: Հյուրանոցում կա լաունջ բար, անվճար Wi-Fi ինտերնետ: Հյուրերի տրամադրության տակ են գտնվում 24-ժամյա ընդունարանը, սենյակների սպասարկումը եւ սենյակ նախատեսված ուղեբեռի համար: Սենյակներում առկա են օդափոխիչ եւ հարթ էկրանով հեռուստացույց: Հյուրանոցում բոլոր սենյակները նախատեսված են չծխողների համար: Որոշ սենյակներ ունեն դեպի քաղաք նայող տեսարան: Նախաճաշը տրամադրվում է մենյուով:
Հյուրանոցը գտնվում է Նոր Նորքում` Հանրապետության Հրապարակից մեքենայով 20 րոպե, իսկ Զվարթնոց օդանավակայանից` 30 րոպե հեռավորության վրա: Հյուրանոցն ունի հարմարավետ սենյակներ, ինչպես նաեւ առաջարկում է բացօթյա լողավազանի, սաունայի, կոնֆերանս սրահի ծառայություններ եւ Wi-Fi Ինտերնետ ամբողջ հյուրանոցի տարածքում:
"Նորթ Ավենյու" բուտիկ հյուրանոցը գտնվում է Երեւանի սրտում: Հյուրանոցի էլեգանտ եւ հարմարավետ սենյակները հյուրերի հանգիստը կդարձնեն հաճելի: Հյուրերը կարող են վայելել յուրատեսակ ճաշացանկը իսպանական "La Perla" ռեստորանում: Բոլոր սենյակները հագեցած են օդափոխման համակարգով, մինի բարով, սուրճի եւ թեյի համար անհրաժեշտ բոլոր պարագաներով, չհրկիզվող պահարանով, արբանյակային հեռուստատեսությամբ, անվճար Wi-Fi ինտերնետով:
"Օպերա Սուիտ" հյուրանոցը գտնվում է Երեւանի սրտում եւ շրջապատված է ամենահայտնի տեսարժան վայրերով` Կասկադ,Սիրահարների այգի եւ Օպերա: Անվճար Wi-Fi-ը հասանելի է հասարակական վայրերում, ինչպես նաեւ սենյակներում: Հյուրանոցի "Սինատրա" ռեստորանում կարող եք համտեսել տարբեր երկրների խոհանոցների ուտեստներ: Այն գտնվում է հյուրանոցի 12-րդ հարկում եւ ունի գեղեցիկ տեսարան դեպի Կասկադ եւ Օպերա:
"Փարիզ" հյուրանոցը գտնվում է քաղաքի կենտրոնում` ~2-3 րոպե ոտքով հեռավորության վրա Հանրապետության Հրապարակից: Այն առաջարկում է բոլոր անհրաժեշտ պարագաներով հարմարավետ սենյակներ (լայն մահճակալներ, արբանյակային ալիքներով հեռուստացույց, չհրկիզվող պահարան, աշխատանքային սեղան, Wi-Fi Ինտերնետ) հաճելի հանգստի համար: Հյուրանոցի "Մոնտմարտր" բար-սրճարան-ռեստորանի բացօթյա տարածքից բացվում է հիասքանչ տեսարան դեպի քաղաք եւ "Արարատ" լեռ:
"Պարկ հոթել Երեւան" հյուրանոցը գտնվում է քաղաքի կենտրոնում, Հանրապետության Հրապարակից 400 մետր հեռավորության վրա: Բոլոր սենյակներն ունեն օդափոխիչ, անվճար Wi-Fi ինտերնետ, սառնարան, արբանյակային ալիքներով հեռուստացույց, լոգարան: Հյուրերը կարող են այցելել հյուրանոցի բարն ու ռեստորանը՝ մատուցելով հայկական, վրացական եւ եվրոպական ավանդական խոհանոց: Հյուրանոցն ունի շուրջօրյա ընդունարան:
"Պրեմիում" հյուրանոցի բոլոր սենյակներում առկա է օդափոխիչ եւ հարթ էկրանով արբանյակային հեռուստացույց: Սենյակներն ունեն առանձին սանհանգույցներ: Հյուրանոցի ամբողջ տարածքում կա անվճար Wi-Fi Ինտերնետ: Հյուրանոցը Օպերայից 900 մ հեռավորության վրա է, իսկ Հանրապետության Հրապարակից` 1 կմ հեռավորության վրա:
"The Alexander" հյուրանոցն իր հյուրերին է առաջարկում շքեղ սենյակներ, 4 յուրահատուկ ոճի ռեստորան եւ բար, փակ լողավազան, մարզասրահ եւ ժամանակակից սպա-կենտրոն։ Այն գտնվում է Հանրապետության Հրապարակից ու Օպերայից ոտքով ~5 րոպե հեռավորության վրա։ Հյուրանոցի բոլոր կարգի սենյակները ձեւավորված են ժամանակակից ոճով, որտեղ առկա է նաեւ հայկական նրբագեղության շունչը։ Բոլոր սենյակներում կա փոքրիկ ճաշասենյակ, ինչպես նաեւ հյուրասենյակ՝ հարթ էկրանով հեռուստացույցով։
Տեղակայված լինելով Հաղթանակի զբոսայգու մոտ՝ "Ռեդիսոն Բլու Երեւան" հյուրանոցից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի քաղաքի կենտրոն։ Սենյակների հայկական ձեւավորումը եւ հանգիստ գույները ներդաշնակություն են ստեղծում ժամանակակից հարմարությունների հետ միասին, ինչպիսիք են մինիբարը եւ անվճար Wi-Fi ինտերնետը։ Հյուրանոցի ընդարձակ սենյակներն առանձնանում են բարձրորակ կահավորմամբ եւ ազգային նախշերով զարդարված գորգով։ Այլ հարմարությունների մեջ մտնում են հյուրանոցի տարածքում գտնվող 2 բարերը, սպա կենտրոնը, ինչպես նաեւ մարզասրահն ու փակ լողավազանը։
"Ramada Hotel and Suites by Wyndham Yerevan" հյուրանոցը գտնվում է Երեւան քաղաքի սրտում, Հանրապետության Հրապարակից ~3-4 րոպե հեռավորության վրա ոտքով: Հյուրանոցը տեղակայված է մետրոյի կայարանի, ինչպես նաեւ կանգառների, գլխավոր տեսարժան վայրերի եւ թանգարանների անմիջական հարեւանությամբ: Այն առաջարկում է ջերմ եւ հարմարավետ հանգիստ, բարձր արագության անվճար Wi-Fi ինտերնետ, հարմար մահճակալներով ընդարձակ սենյակներ, բիզնես ծառայություններ, ինչպես նաեւ մարզասրահ: Հյուրանոցում առկա են ինչպես ստանդարտ, այնպես էլ բարձր կարգի սենյակներ: Հյուրանոցից բացվող բիբլիական լեռան տեսարանը, ինչպես նաեւ քաղաքի համայնապատկերը բոլորի համար կստեղծեն տպավորիչ մթնոլորտ: Հիմնական զվարճանքի կենտրոնները, սրճարաններն ու ռեստորանները գտնվում են հյուրանոցի մերձակայքում:
Հանգիստ եւ հաճելի միջավայրը ուր գտնվում է հյուրանոցը հարմար է թե գործարար մարդկանց եւ թե զբոսաշրջիկների համար: Հարմարավետ սենյակներն ապահովված են օդափոխիչով, հեռուստացույցով, մինի բարով, տեղային եւ միջազգային հեռախոսակապով, վարսահարդարիչով: Կոնֆերանսների դահլիճը, նախատեսված 200 հոգու համար, հագեցած է բոլոր անհրաժեշտ սարքավորումներով: Հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է նաեւ մարմնամարզության դահլիճ, շոգեբաղնիք եւ մերսման սրահ:
Բուտիկ ոճով այս հյուրանոցը գտնվում է մի քանի րոպե ոտքով հեռավորության վրա Հանրապետության Հրապարակից: Հյուրանոցն առաջարկում է հարմարավետ սենյակներ, որտեղ կգտնեք հնի եւ նորի համադրություն հին հայկական կարպետների հինավուրց կոլաժների, ինչպես նաեւ մեր քաղաքին բնորոշ տարբերակիչ մասնիկների տեսքով: Հյուրանոցի անձնակազմը կանի հնարավորինս ամեն ինչ բարձրակարգ ծառայություններ մատուցելու համար:
"Ռոյալ Պլազա" հյուրանոցն ունի հարմարավետ եւ ընդարձակ սենյակներ, ռեստորան, բար, խորհրդակցությունների սրահ, ապահովված է ժամանակակից սարքավորումներով: Այստեղ ստեղծված են բոլոր նախապայմաններն անձնական եւ գործնական ուղեւորությունների հաջող ընթացքի համար:Չնայած հյուրանոցը գտնվում է քաղաքի կենտրոնում, այն լիարժեքորեն կտրված է քաղաքային աղմուկից:
"Սիլկ Ռոուդ" հյուրանոցն առաջարկում է սենյակներ` կահավորված ազգային ոճով: Բոլոր սենյակները չծխողների համար են: Այն գտնվում է Օպերայից ~5-7 րոպե հեռավորության վրա:
"Վիլա Այգեձորը" գտնվում է Այգեձոր թաղամասում` մոտ Բաղրամյան մետրոկայանին, Մեծ Բրիտանիայի դեսպանատանն ու Հայաստանում Ամերիկյան Համալսարանին: Այն առաջարկում է էլեգանտ ու լայնարձակ համարներ բոլորը չծխողների համար, որտեղ համադրված են հարմարավետությունն ու բազմաֆունկցիոնալությունը: Բոլոր սենյակներում հնարավոր է միացում Ինտերնետին Wi-Fi-ի միջոցով եւ արբանյակային հեռուստատեսության օգտագործում:
"Վիլա Դելենդան" նրբաճաշակ մի հյուրատուն է, որը գտնվում է Երեւանի կենտրոնի գողտրիկ անկյուններից մեկում: Այն կառուցվել է դեռ 1906 թվականին, որպես առանձնատուն, եւ ունի միայն սենյակներ չծխողների համար` առանձին սանհանգույցով: Սենյակների դասավորվածությունը թույլ է տալիս վարձակալել դրանք որպես մեկ, երկու եւ երեք տեղանոց համարներ: Բարձր սպասարկումը, տնական միջավայրը եւ ընկերական անձնակազմը մշտապես սպասում են հյուրերին:
"Երեւան Բուտիկ" հյուրանոցը, որն ունի ընդհանուր լաունջ սրահ, ինչպես նաեւ պատշգամբ, գտնվում է Հանրապետության Հրապարակից եւ Օպերայից ~10-12 րոպե ոտքով հեռավորության վրա: Այս հարմարավոտ հյուրանոցն առաջարկում է 24-ժամյա ընդունարան, սենյակների սպասարկում եւ անվճար Wi-Fi հյուրանոցի ամբողջ տարածքում: Բոլոր սենյակները հագեցած են օդորակիչով, հարթ էկրանով եւ արբանյակային ալիքներով հեռուստացույցով, սառնարանով, թեյնիկով, վարսահարդարիչով, գրասեղանով, ինչպես նաեւ զգեստապահարանով: Ամեն առավոտ հյուրանոցի հյուրերի համար մատուցվում է համեղ նախաճաշ՝ շվեդական սեղանի տարբերակով:
"14 հարկ" հյուրանոց-ը գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Հանրապետության Հրապարակից ընդամենը 100 մ հեռավորության վրա։ Այն բարձրահարկ շենքի 14-րդ հարկում է, եւ հյուրանոցից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Արարատ լեռ։ Հյուրանոցի վերջերս վերանորոգված եւ օդափոխիչով հագեցած սենյակներում, ինչպես նաեւ սուիթերում կա հյուրասենյակ հարթ-էկրան հեռուստացույցով։ Հյուրերը կարող են նաեւ օգտվել անվճար Wi-Fi ինտերնետից եւ անվճար կայանատեղից։
անհրաժեշտ է այդ մասին տեղեկացնել պատվերի իրականացումից առնվազն 3 օր առաջ, հակառակ դեպքում "Հյուր Սերվիսն" իրավունք ունի չվերադարձնել կանխավճարը, իսկ եթե կանխավճար չի կատարվել, ապա Պատվիրատուից գանձել տուգանք` պատվերի գումարի 30%-ի չափով:
Խմբային և հատուկ պատվերների դեպքում պայմանները քննարկվում և հաստատվում են կոնկրետ պատվերից ելնելով: